ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի անցակետում (Վրաստանի հետ սահման) գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշել է, որ դեպքի մասին ահազանգը Փրկարար ծառայությունում ստացվել է հունվարի 3-ին` ժամը 12։43-ին։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից 5 մարտական հաշվարկ, 1 ջրատար, պարեկային ծառայության կարգախմբեր»,- գրել է Սարգսյանը։
Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։
ՆԳՆ-ից խոստանում են լրացուցիչ տեղեկություն տալ միջադեպի վերաբերյալ։