ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի– Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանությունն այսօր առավոտյան 4 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Բելգորոդի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հունվարի 2-ին՝ ժամը 08.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցներով Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացվել է 4 ուկրաինական ԱԹՍ», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։