Փոթորիկը Նովգորոդի մարզի 250 բնակավայր է հոսանքազրկել

Էլեկտրամատակարարումը վերականգնելու համար ավելի քան 40 բրիգադ է աշխատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Փոթորկի պատճառով Նովգորոդի մարզի 15 համայնքի 250 բնակավայր զրկվել են էլեկտրականությունից: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տարածաշրջանի կոմունալ և վառելիքային-էներգետիկ նախարարությանը։
«էլեկտրամատակարարումը դադարեցվել է 212 բնակավայրում, որտեղ բնակվում է 4,5 հազար մարդ։ Վթարը վերացնելու համար աշխատում է 43 բրիգադ, 140 մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Ռոսսետի հյուսիս-արևմուտք» ՓԲԸ-ի Նովգորոդի մասնաճյուղի մասնագետներն ամբողջ օրն աշխատել են, արդյունքում գրեթե 50 բնակավայրում արդեն լույս կա: Աշխատանքները շարունակվում են:
Կթուլացնի ԵՄ տնտեսությունը և ձեռնտու է ԱՄՆ-ին. Զախարովան` գազի տարանցման դադարեցման մասին