ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ստամբուլի գլխավոր դատախազությունը 7,5-ից 15 տարվա ազատազրկում է պահանջում հինգ օտարերկրացիների համար, որոնք մեղադրվում են «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողներին հրահանգներ տալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական «Anadolu» պետական գործակալությանը:
Խոսքն «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցելու մեջ մեղադրվող կասկածյալների՝ Հոֆիզժոն Ուսմոնովի, Մութեուլլո Ուսոևի, Ռահմատուլլո Սալիկովի, Մուհամմադրահիմ Ֆայզովի և Համզա Մուհամմեդի մասին է։
Նշվում է, որ Թուրքիայում ձերբակալված տղամարդիկ հրահանգներ են տվել «Կրոկուսի» ահաբեկչությունն իրականացնողներին՝ նրանց խոստանալով 800 հազար ռուբլի և նոր անձնագրեր: Բոլոր 5 մեղադրյալներն ապրել են Ստամբուլի ծայրամասում գտնվող բնակարանում։
Հիշեցնենք` «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն տեղի ունեցավ 2023 թվականի մարտի 22-ին. հարձակվողներն ինքնաձիգ զենքից կրակ էին բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը: Ահաբեկչության զոհ դարձավ 145 մարդ, տուժեց ավելի քան 550-ը։