ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում գիշերը հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 12 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ պանդոկներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, այցելուներից մեկը գնացել է տուն և վերադարձել զենքով։
Նա կրակոցներ է արձակել պանդոկում, ապա նաև դրսում։ Կրակոցների հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։
Կասկածյալը Ացո Մարտինովիչն է, որը, ըստ ԶԼՄ–ների, ինքնասպան է եղել։
Չեռնոգորիայում եռօրյա սուգ է հայտարարվել։ Վարչապետ Միլոյկո Սպայիչն ասել է, որ կքննարկվի երկրում զենք կրելու ամբողջական արգելք սահմանելու հարցը։