ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի Դամասկոսի նահանգի արևմուտքում գտնվող Թել էշ Շահմ օբյեկտին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է սիրիական իրազեկ աղբյուրը։
«Ուժգին պայթյուններ որոտացին Դամասկոսի արևմուտքում... Պայթյունները որոտացին իսրայելական ռազմական ինքնաթիռից Թել էշ Շահմ օբյեկտին մի քանի հրթիռներով հարվածելու հետևանքով... Օբյեկտի տարածքում զինամթերքի և զենքի պահեստներ կան։ Պայթյունների ձայներ հիմա էլ են լսվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` 2024 թվականի դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմության իշխանության գալուց հետո իսրայելական ավիացիան լայնածավալ ռմբակոծություններ սկսեց երկրի տարբեր նահանգներում գտնվող ռազմաօդային ուժերի բազաների, գիտահետազոտական կենտրոնների և պաշտպանական արդյունաբերության օբյեկտների ուղղությամբ։