ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերին Կուրսկի մարզի 15 բնակավայրի շրջակայքում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ծանր մեքենայացված բրիգադներին, յոթ մեքենայացված, երեք դեսանտագրոհային բրիգադներին, ծովային հետևակի բրիգադներին և տարածքային պաշտպանության երկու բրիգադների կազմավորումներին Գոնչարովկա, Դարյինո, Զամոստյե, Կուրիլովկա, Լեոնիդովո, Լոկնյա, Մալայա Լոկնյա, Մարյևկա, Մախնովկա, Նիժնի Կլին, Նիկոլաևո-Դարյինո, Նովայա Սորոչինա, Պոդոգրեբկի, Ստարայա Սորոչինա և Սուջա բնակավայրերի շրջակայքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, գերատեսչության տվյալներով` օպերատիվ-մարտավարական, բանակային ավիացիայի հարվածներով և հրետանու կրակով խոցվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժն ու տեխնիկան Ալեքսանդրիա, Վեսելովկա, Գուևո, Զաոլեշենկա, Լեբեդևկա, Միրնի, Միխայլովկա, Նիկոլսկի, Ռուսսկոյե Պորեչնոյե, Սվերդլիկովո բնակավայրերի շրջաններում, ինչպես նաև Սումիի մարզի Բելովոդի, Վոդոլագի, Ժուրավկա և Պավլովկա բնակավայրերի շրջակայքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։