Պուտինը հանձնարարել է մշակել ՌԴ պետական լեզվական քաղաքականության հիմքերի նախագիծը․Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը . Արխիվային լուսանկար
Պատասխանատուներեն նշանակվել Պետդումայի պատգամավոր Ելենա Յամպոլսկայան և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը մշակել Ռուսաստանի Դաշնության պետական լեզվական քաղաքականության հիմունքների նախագիծը:
Ռուսաց լեզվի և Ռուսաստանի ժողովուրդների լեզուների աջակցության ոլորտում պետական քաղաքականության իրականացման խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ հանձնարարականների ցանկը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր խորհրդին. ՌԴ ժողովուրդների ռուսաց լեզվի և լեզուների աջակցության ոլորտում պետական քաղաքականության իրականացման մասով, Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ միասին, ապահովել Ռուսաստանի պետական լեզվական քաղաքականության հիմունքների նախագծի մշակումը», - ասվում է հանձնարարականների ցանկում:
Հանձնարարականի համաձայն` կատարման ժամկետ է սահմանվել 2025 թվականի հունիսի 1-ը: Պատասխանատուներեն նշանակվել Պետդումայի պատգամավոր Ելենա Յամպոլսկայան և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: