Օրերն արդեն տաքանում են. Սուրենյան

Երևան. Արխիվային լուսանկար
Մայրաքաղաքում հունվարի առաջին տասնօրյակում գիշերային ժամերին հիմնականում կգրանցվի բացասական ջերմաստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Հունվարի 10-ից օրերը կտաքանան: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանով»,- գրել է Սուրենյանը։
Հիշեցնենք, որ 2024-ին Գագիկ Սուրենյանն արդեն նշել էր, որ տոնական օրերին հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավարևմտյան տաք օդային հոսանքները, ցերեկային ժամերին նույնիսկ լեռնային շրջաններում կգրանցվեն դրական ջերմաստիճաններ։ Մայրաքաղաքում գիշերային ժամերին հիմնականում հունվարի առաջին տասնօրյակում կգրանցվի -2-ից -4 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կունենանք 6-8 աստիճան տաքություն․ կլինի պարզ երկինք, առանց տեղումների եղանակ։
Տարին առանց տեղումների է սկսվում. եղանակի տեսություն