ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. ԵԱՏՄ-ն համաշխարհային ասպարեզում իրեն դրսևորել է որպես կառուցողական մտածողությամբ գործընկեր, որը շահագրգռված է երկխոսությամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի համապատասխանության վրա։
Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու 10-ամյակի և միության փաստացի գործունեության մեկնարկի առիթով:
«Ասոցիացիայի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ԵԱՏՄ երկրների շուկաներն ապահովված են անհրաժեշտ ապրանքներով, միության քաղաքացիները կարող են ճանապարհորդել, աշխատել և սոցիալական ապահովություն ստանալ «հնգյակի» ցանկացած երկրում։ Բարենպաստ պայմաններ են ստեղծվել ընկերությունների համար արտաքին տնտեսական գործունեություն ծավալելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ աճել է անդամ պետությունների, այդ թվում՝ դիտորդ երկրների (Ուզբեկստան, Կուբա և Իրան) հետ փոխգործակցությունը, ինչպես նաև Վիետնամի, Սերբիայի, Իրանի և Չինաստանի հետ կնքվել են մի շարք առևտրային համաձայնագրեր և ԵՏՀ-ի միջոցով համագործակցության ավելի քան 80 հուշագրեր։
ԵԱՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։
Այս տարի Հայաստանից նախագահությունն անցել է Բելառուսին։