ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. ՀՀ Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել. այրվել է մեկ հարկանի տուն, կա զոհ և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառանությունը ստացել է ժամը 12:00-ի սահմաններում։
Դեպքի վայր են ժամանում Արտաշատի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Հաղորդվում է, որ դեպքի վայրից հոսպիտալացվել են 2 քաղաքացիներ՝ կին և աղջիկ։ Մարելով կրակը՝ հրշեջներն այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, անզգուշություն, թե սպանություն՝ պարզվում է։ Ինչպես նաև ճշտվում են տան սեփականատիրոջ, հիվանդանոց տեղափոխվածների և մահացածի ինքնությունը։