Վերջապես. 8 տարվա պայքարից հետո Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ձևակերպեցին ամուսնալուծությունը

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին պաշտոնապես ամուսնացել էին 2014 թվականին, իսկ 2016 թվականին առաջին անգամ հայտարարել էին ամուսնալուծվելու որոշման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, համաձայնության գալով, վերջնականապես ձևակերպեցի իրենց ամուսնալուծությունը։ Տեղեկությունը հայտնում է«People» ամսագիրը։
«Դերասանները, որոնք բաժանվել էին 2016 թվականին, երկուշաբթի՝ դեկտեմբերի 30-ին, ձևակերպեցին ամուսնալուծությունը»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ Ջոլին ու Փիթն ամուսնալուծության փաստաթղթերը ստորագրել են բաժանման մասին հայտարարելուց ավելի քան 8 տարի անց։
Դերասանուհու փաստաբան Ջեյմս Սայմոնը ամսագրին ասել է, որ Ջոլին ուժասպառ է եղել, բայց թեթևացած է զգում իրեն։
Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին պաշտոնապես ամրագրել էին իրենց ամուսնությունը2014 թվականին, իսկ 2016 թվականին առաջին անգամ հայտարարել ամուսնալուծվելու որոշման մասին։ Նախկին զույգը համատեղ հինգ երեխա ունի։