Ծանր հանդիպում է մեզ սպասվում. Քոչարյանը կընդունի անհետ կորածների ծողներին

Նա տեղեկացրել է, որ հանդիպումը կլինի փակ, առանց տեսախցիկների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Իշխանությունները անհետ կորած զինծառայողների ծնողներին հետ հավանաբար կհանդիպեն հունվար ամսին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Աշխատելու ենք, որ այդ հանդիպմանը լինեն առաջին դեմքերը՝ ԱԱԾ տնօրենից, ԱԳ նախարարից մինչև գլխավոր դատախազ: Դա մենք կանենք տոներից հետո: Կարծում եմ՝ դա փետրվար չպետք է տեղափոխվի»,– ասել է նա։
Անդրանիկ Քոչարյանը նշել է զրույցում ասել է, որ դիահերձարաններում դեռ բազմաթիվ դիակներ կան, որոնք ծնողները չեն վերցնում անգամ ճանաչումից հետո։
«Ո՞վ է մեղավոր, որ այսօր «մորգում» կան դիակներ, որոնց նույնիսկ ճանաչման արդյունքում չեն վերցնում, չեն հավատում: Այդ չհավատալու լուծումը որտեղ պետք է գտնենք: Ես կարծում եմ՝ ծանր հանդիպում է մեզ սպասվում, բայց դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա»,– հավելել է Քոչարյանը։
Նա տեղեկացրել է, որ հանդիպումը կլինի փակ, առանց տեսախցիկների։
Հիշեցնենք, որ օրեր առաջ անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտան` պահանջելով հանդիպում Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Բայց այդ օրը Քոչարյանը նրանց չընդունեց։
Ավելի ուշ նրանց ընդունեց Ազգային ժողովինախագահ Ալեն Սիմոնյանը ՝ խոստանալով նրանց հարցով հանդիպում կազմակերպել: