Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Ամանորի նախաշեմին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են սահմանագոտի։
Տեղեկությունը հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։
Առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների ծանոթանալուց հետո պաշտոնյանները կանգ են առել մարտական դիրքերում, հանդիպել առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, ինչպես նաև դիրքապահների կենցաղային պայմաններին:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այցելել է սահմանագոտի
Պաշտպանության նախարարը և ԱԺ նախագահի տեղակալը խրախուսել են ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների, շնորհակալություն հայտնել ծառայության համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն:
Սահմանագոտի է այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։
1 / 7

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի

2 / 7

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի

3 / 7

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի

4 / 7

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի

5 / 7

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի

6 / 7

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի

7 / 7

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի