ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքներին և ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը, որը վառոդի լիցքեր է արտադրում Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր առավոտյան ՌԴ Զինված ուժերը խոցման բարձր ճշգրտության միջոցներով և հարվածային անօդաչու թռչող սարքերով կենտրոնացված հարված են հասցրել ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքներին և ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը, որն Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար վառոդային լիցքեր է արտադրում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարվածը հասել է թիրախին, բոլոր նախանշված օբյեկտները խոցվել են։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Ըստ այդմ, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։