ՀՕՊ-ը գիշերը ՌԴ երկնքում ուկրաինական 68 անօդաչու է խոցել. ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Նախորդ գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահ միջոցները ուկրաինական 68 անօդաչու են խոցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ դրանցից 25-ը խոցվել է Բրյանսկի մարզի տարածքի վրա, 17-ը՝ Ղրիմի, 11–ը ոչնչացվել Կրասնոդարի երկրամասի երկնքում։
Բացի այդ, 10 անօդաչու խոցվել է Սմոլենսկի մարզի երկնքում, երկուսը` Տվերի և մեկական անօդաչու՝ Ռոստովի, Կուրսկի և Կալուգայի մարզերի վրա:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։