Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը տեսաուղերձով շնորհավորել է Հայաստանի բնակիչների և իր հայրենակիցների Ամանորը։
Դեսպանը Ռուսաստանին ու Հայաստանին մաղթել է բարգավաճում և անվտանգ զարգացում։
«Հակառակ մարտահրավերներին և դժվարություններին հետևողականորեն աշխատել ենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ հաղթահարեն ամրության փորձությունները։ Բոլորս, ավանդույթի համաձայն, սպասում ենք Նոր տարուց ցանկությունների իրականացում, ավելի բարեկեցիկ, հանգիստ և երջանիկ կյանք: Թող այդպես լինի»․-նշել է դիվանագետը։
«Մաղթում եմ, որ գալիք տարում բոլորիս սպասի երջանկություն, նոր ձեռքբերումներ և բարի, դրական լիցքեր կրող իրադարձություններ, իսկ Ռուսաստանին և Հայաստանին՝ բարգավաճում և անվտանգ զարգացում».-ընդգծել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։