ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել և խոցել Ուկրաինայի էներգետիկայի օբյեկտները, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները և Ուկրաինայի Զու–ի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները 143 շրջաններում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Բացի այդ, հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել են ամերիկյան արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի չորս ռեակտիվ արկ և 65 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։