ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը նաև շնորհավորական ուղերձներ է հղել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև մի շարք այլ պետությունների ղեկավարներին: