Մալաթիայի շենքերից մեկի բնակարանում պայթյուն է եղել, հրդեհ է բռնկվել. կա վիրավոր

Ըստ նախնական տվյալների` պայթյունը գազի արտահոսքի հետևանքով չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանում պայթյուն է եղել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր ժամանել է 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով և 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց»,– գրում է կայքը։
Նշվում է, որ ըստ նախնական տեղեկությունների` պայթյունը գազի արտահոսքի հետ կապ չի ունեցել, քանի որ նշված տանը գազ չի մատակարարվել:
Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է բնակարանատիրոջ և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը: