Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 2025 թվականին չի փոխվի

Հանձնաժողովի որոշմամբ` ուժի մեջ կմնան անցնող տարվա համար սահմանված սակագները;
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 2025 թվականին չի փոխվի։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ:
Ըստ հանձնաժողովի ընդունած որոշման` ևս մեկ տարի, այսինքն՝ մինչև 2026 թ. փետրվարի 1–ը, էլեկտրաէներգիայի սակագները չեն փոխվի:
Այսպիսով, ուժի մեջ կմնան անցնող տարվա համար սահմանված սակագները. ամսական մինչև 200 կՎտ ժամ սպառող տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 կՎտ ժամի համար կկազմի 46,48 դրամ, 200-ից մինչև 400 կՎտ համար՝ 48,48 դրամ, 400–ից ավելի՝ 53,48 դրամ, իսկ անապահով ընտանիքների համար՝ 29,99 դրամ:
Գիշերային սակագները սահմանված են յուրաքանչյուրի դեպքում 10 դրամով ցածր: