Մոտ 2 շաբաթ է, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավել քանի ակտիվ է սոցիալական հարթակներում, մասնավորապես՝ ֆեյսբուքում։
Երկրի ղեկավարի գրառումների, տեսանյութերի և ուղիղ եթերների բովանդակությունը տարբեր է՝ սկսած ընտանեկան առօրյայից, մինչև ներքին և արտաքին քաղաքական հարցեր։ Ավելին, Փաշինյանը ժամանակ է գտնում նաև պատասխանել իր գրառումներին արձագանքած քաղաքացիներին։
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչով է պայմանավորված Փաշինյանի տարեվերջյան ակտիվությունը։
Ըստ Սուրենյանցի՝ սոցցանցերում Փաշինյանի ակտիվությունը պետական անգործության դասական օրինակ է։