«2024 թվականը Հայաստանի համար կորսված տարի էր, 2020-ից այս կողմ Հայաստանում դեռ Նոր տարի չի եկել, մենք նույն ցիկլում ենք, որում հայտնվել ենք 2020 թվականին»․-«Աբովյան Time»-ի եթերում այսպես է մեկնաբանել անցած 4 տարիները քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Ըստ քաղաքագետի՝ տարին ավարտվեց Ալիևի հարցազրույցով և Փաշինյանի պատասխանով։ «Ալիևի հարցազրույցից մենք իմացանք, որ 2024-ի ավարտին մենք ավելի մոտ չենք խաղաղության, քան 2024 թվականի սկզբին էինք։ Եվ, փաստորեն, իմացանք, որ մեզ «ամանորյա նվեր» են պատրաստում ՝ 300 հազար ադրբեջանցիների տեսքով»․-մանրամասնել է Մաթևոսյանը։