ԵՐԵՎԱՆ, 29 դկտեմբերի – Sputnik. Գյումիում տնակ է այրվել, հրդեհը մարելուց հետո տնակում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:12-ին, մարվել՝ 06:30-ին: Այրվել է տնակը (մոտ 60 քմ). ներսում հայտնաբերվել է Խ․ Ս․-ի (ծնված 1971 թ.) դին: