ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Հարավային Կորեայում վայրէջքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինքնաթիռում եղել են Հարավային Կորեայի 173 քաղաքացիներ և 2 թաիլանդցիներ:
Նախնական տվյալով՝ ողբերգության պատճառը թռչունների հետ բախումն է եղել: Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և բախվել արգելապատնեշին։
Այս պահի դրությամբ՝ 62 մարդ է մահացել։