Հայաստանի որոշ ճանապարհահատվածներ մերկասառույցով են պատվել

Ձնապատ ճանապարհ
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեպտեմբերի – Sputnik. Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: