«Air Canada»-ի ինքնաթիռը վթարային վայրէջքի պահին բռնկվել է. տեսանյութ

Ինքնաթիռ
Օդանավում 73 մարդ է եղել։ Ըստ ԶԼՄ–ների` ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Մեկ օրում արդեն երկրորդ ավիավթարն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է «Russia Today»-ը, «Air Canada» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս քաղաքի օդանավակայանում։
Հաղորդվում է, որ պատճառը շասսիի խափանումն է եղել։ Հարկադիր վայրէջքի ընթացքում ինքնաթիռը բռնկվել է։ Օդանավում 73 մարդ է եղել։ ԶԼՄ-ները հայտնում են, որ որևէ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարավային Կորեայում վայրէջքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։
Ինքնաթիռում եղել են Հարավային Կորեայի 173 քաղաքացիներ և 2 թաիլանդցիներ:
Նախնական տվյալով՝ ողբերգության պատճառը թռչունների հետ բախումն է եղել: Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և բախվել արգելապատնեշին։ Վերջին տվյալով` հաստատվել է 120 անձանց մահը։