ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Scania» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան, տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Տրանսպորտային միջոցն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Shamshyan.com-ի տվյալներով՝ ավտոբուսում, որն Իրանից վերադառնում էր Հայաստան, եղել է 25 ուղևոր, հիմանական մասը՝ ՀՀ քաղաքացիներ: