ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Նիկոլ Փաշինյանի քովիդ թեստի պատասխանը բացասական է։ Այդ մասին հայտնել է ինքը՝ ՀՀ վարչապետը իր սոցիալական էջերում։
«Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր մոտ հայտնաբերված կորոնավիրուսի պատճառով չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ դեկտեմբերի 26-ին նշանակված ԵԱՏՄ գագաթնաժողովին իր մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չկա: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է տեսակապով: Այդ պահին, ինչպես նա հայտարարեց, տեքստը դեռ դրական էր։