ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական արտադրողներն ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,9 տոկոսով ավելացրել են իրենց արտադրանքի գները: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։
Հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 2,9 տոկոս, իսկ տարեսկզբից՝ 2 տոկոս։
Բուսաբուծության արտադրանքի գները 2023թվականի նոյեմբերին 2023 թվականի դեկտեմբերի համեմատ աճել են 4.7%-ով, իսկ անասնաբուծության արտադրանքի գները՝ 1%-ով:
ԵՏՀ-ի տվյալներով՝ նոյեմբերին Բելառուսի գյուղատնտեսական արտադրողների գներն աճել են 9,2%-ով, Ռուսաստանի՝ 2,1%-ով, Ղրղզստանի՝ 1,5%-ով: Ընդ որում, նվազում է գրանցվել Հայաստանում (4,5%-ով) և Ղազախստանում (2,2%-ով):
Ցորենի գները․
Հայաստան՝ 281 դոլար մեկ տոննայի համար,
Բելառուս և Ռուսաստան՝ 135-ական դոլար,
Ղազախստան՝ 140 դոլար,
Ղրղզստան՝ 228 դոլար
Խոզի մսի գները (մեկ տոննայի համար).
Հայաստան՝ 6 379 դոլար,
Բելառուս՝ 1 201 դոլար,
Ղազախստան՝ 1 653 դոլար,
Ղրղզստան՝ 2 259 դոլար,
Ռուսաստան՝ 1 251 դոլար:
Թռչնամսի գները (մեկ տոննայի դիմաց).
Հայաստան՝ 6 392 դոլար,
Բելառուս՝ 851 դոլար,
Ղազախստան՝ 1 756 դոլար,
Ղրղզստան՝ 2 190 դոլար,
Ռուսաստան՝ 1 155 դոլար:
Ձվի վաճառքի գները (հազար հատի համար)․
Բելառուս՝ 65 դոլար,
Ղազախստան՝ 76 դոլար,
Ռուսաստան՝ 80 դոլար,
Հայաստան՝ 168 դոլար.
Հարկ է նշել, որ Հայաստանի վերաբերյալ տվյալները ներկայացված են մսամթերքի քաշով, մյուս երկրների վերաբերյալ տվյալները՝ կենդանի քաշով։
Ձվի վաճառքի գներն ամենացածրը Բելառուսում են՝ հազար հատի դիմաց 65 դոլար։ Ղազախստանում գինը կազմել է 76 դոլար, ՌԴ-ում՝ 80 դոլար, Հայաստանում՝ հազար հատի դիմաց 168 դոլար։