«Եվրասիա» ՀԿ-ի կամավորներն Անապայում օգնում են վերացնել էկոլոգիական աղետի հետևանքները

Կերչի նեղուցում աղետի էին ենթարկվել մազութով բեռնված «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. «Եվրասիա» ՀԿ-ի կամավորների թիմն օգնում է վերացնել նավթամթերքներով լցանավերի կործանման հետևանքով Սև ծովի ափին մազութի թափվելու հետևանքները, հայտնում են կազմակերպությունից։
20 մարդ արդեն մի քանի օր է, ինչ հավաքում է աղտոտված ավազը՝ չնայած սառը, ծակող քամուն։ Նրանց կողքին շարունակում են աշխատել հարյուրավոր կամավորներ։ Օգնության են գալիս ոչ միայն ամբողջ Ռուսաստանից, այլև հետխորհրդային երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։
1 / 3

«Եվրասիա» ՀԿ-ի կամավորներն Անապայում օգնում են վերացնել էկոլոգիական աղետի հետևանքները

2 / 3

«Եվրասիա» ՀԿ-ի կամավորներն Անապայում օգնում են վերացնել էկոլոգիական աղետի հետևանքները

3 / 3

«Եվրասիա» ՀԿ-ի կամավորներն Անապայում օգնում են վերացնել էկոլոգիական աղետի հետևանքները

Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում աղետի էին ենթարկվել մազութով բեռնված «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերը։ Արտակարգ պատահարի շրջանում վառելիքի տարածում է եղել. 3700 տոննա մազութը դուրս է եկել ափ, աղտոտվածությունը ձգվել է 54 կմ։ Արտակարգ դրություն է մտցվել ՌԴ Տեմրյուկի շրջանի չորս բնակավայրերում և Անապայի մոտ գտնվող Բլագովեշչենսկայա մեծ ավանում։
«Եվրասիա» ՀԿ-ի կամավորներն Անապայում օգնում են վերացնել էկոլոգիական աղետի հետևանքները