ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սարալանջ-«Զանգեր» ավտոճանապարհը՝ դժվարանցանելի, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Ապարանի, Արագածի, Թալինի (մառախուղ) տարածաշրջաններում, Դիլիջան, Գավառ, Սիսիան քաղաքներում, Լանջանիստ, Լուսաշող, Լանջառ գյուղերում, «Մեղրու սար», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում և Տիգրանաշենի ոլորաններում (մերկասառույց) տեղում է ձյուն։
Սարալանջ-«Զանգեր», «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածներում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևան-Սևան ավտոճանապարհին, Մայակովսկի, Բալահովիտ, Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղերում մառախուղ է:
Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, Արագածի տարածաշրջանում և Ծիլքար գյուղում բուք է։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները
Հավելենք, որ դեկտեմբերի 27-ի ժամը 18։08-ից սկսած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 48 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: