Ավտովթար Գյումրի-Մայիսյան ճանապարհին. կա 2 զոհ, 2 վիրավոր

Նախնական տեղեկություններով՝ մահացածներն ամուսիններ են, իսկ վիրավորները՝ «Mercedes G»-ի վարորդի կինն ու երեխան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ է, տեղափոխվել են հիվանդանոց։
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ մահացածներն ամուսիններ են, իսկ վիրավորները՝ «Mercedes G»-ի վարորդի կինն ու երեխան։
Ավլի ուշ ՆԳՆ-ն հայտնեց՝ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1990 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջիններս դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծառերի մեջ․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ա․ Է․, ծնված 1993 թ.) տեղում մահացել են, իսկ «Mercedes- Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ց․ Հ․-ը (ծնված 2011 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Ավտովթար Գյումրի-Մայիսյան ճանապարհին