Դժբախտաբար` ծխում են նաև Ազգային ժողովում.Թորոսյան

Sputnik
2022 թվականի մարտ ամսից ուժի մեջ մտավ հանրային բաց և փակ տարածքներում ծխելու արգելքը, որը խախտելու համար սահմանված է 50 հազար դրամ տուգանք։ Մոտ 3 տարի է անցել, սակայն արգելքը ոչ բոլոր վայրերում է պահպանվում։
Վարչապետ Փաշինյանն էլ ֆեյսբուքում, ավելի քան 1 շաբաթ առաջ, գրել էր, որ իրեն է դիմել մի քաղաքացի, դժգոհելով, որ բացօթյա սրճարանում նույնիսկ պետական պաշտոնյաներն են ծխում։ Գործադիրի ղեկավարը հորդորել էր քաղաքացուն` սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս լուսանկարել և լուսանկարն ուղարկել իրեն: Պետական պաշտոնյաներին էլ Փաշինյանը խնդրել էր կարդալ իր գրառումը:
Բաց և փակ տարածքներում ծխելն արգելելու որոշման նախաձեռնողներից մեկը առողջապահության նախկին նախարար, այսօր Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն է։
Պատգամավորի խոսքով` դժբախտաբար, ծխում են նաև Ազգային ժողովում։