ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. 12 ինքնաթիռների անձնակազմերը որոշել են մեկնել Մինվոդիի և Մախաչկալայի պահեստային օդանավակայաններ։ Տեղեկությունը հայտնել են Սոչիի օդանավակայանից։
Այսօր «Ռոսավիացիան» հայտարարել է, որ Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես չվերթեր չի սպասարկի։
«Մոսկվայի ժամանակով 09.00-ի դրությամբ 12 ինքնաթիռների անձնակազմերը որոշում են կայացրել մեկնել պահեստային օդանավակայաններ (Միներալնիե Վոդի, Մախաչկալա)։ Ուշացումով կիրականացվեն թռիչքները դեպի Դուբայ, Մոսկվա, Նովի Ուրենգոյ, Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգ, Անթալիա, Բահրեյն, Երևան, Իժևսկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է է, որ հետաձգված չվերթերի ուղևորների հետ աշխատում են ավիաընկերությունների ներկայացուցիչները։ Օդանավակայանի բոլոր ծառայությունները պատրաստ են աշխատանքի անցնել սահմանափակումների վերացումից հետո։ Օպերատիվ շտաբ է գործում։