Իրանը պատրաստ է ԵԱՏՄ երկրները միացնել թիրախային շուկաներին. նախարար

Աթաբակի խոսքով՝ Թեհրանը պատրաստ է ընդլայնել փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի հետ տրանսպորտի, տարանցման և էներգետիկայի ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է հետագայում ևս ընդլայնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ։ Այս մասին, IRNA–ի փոխանցմամբ, Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը։
Իրանին շնորհվել է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ
Նրա խոսքով` ազգային խորհրդարաններում Իրանի և ԵԱՏՄ հինգ անդամների միջև ազատ առևտրի համաձայնագրի հաստատումը կարևոր քայլ է երկրների միջև առևտրային հարաբերություններում նոր դարաշրջան բացելու ուղղությամբ։ Աթաբակը նշել է, որ ազատ առևտրի գոտու իրագործմամբ նոր հնարավորություններ կբացվեն տնտեսական փոխգործակցության համար։
Աթաբակը գոհունակություն է հայտնել ԵԱՏՄ–ի` Իրանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու որոշման կապակցությամբ և ընդգծել, որ այդ իրադարձությունը նշանակալի կդառնա Թեհրանի և միության զարգացող հարաբերությունների պատմության մեջ։
Իրանի հետ ԵԱՏՄ–ի ապրանքաշրջանառությունը 2024 թվականին աճել է գրեթե 13 %-ով. Սագինտաև
Իրանցի նախարարն ընդգծել է նաև, որ Իրանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, տարանցումը և էներգետիկ անվտանգությունը։ Այդ նպատակով իրանական կողմը մտադիր է ակտիվորեն օգտագործել ԵԱՏՄ-ի մասնակցությունից ստացած առավելությունները։