Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել. ԶԼՄ

Հովիկ Աղազարյան. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել․ իրենց երկարամյա գործընկերոջը ցավակցելու էր գնացել մի քանի պատգամավոր, իսկ տասնյակից ավելի պատգամավորներ էլ զանգել են Աղազարյանին և հեռախոսով ցավակցել ու ներողություն խնդրել, որ ստեղծված իրավիճակում չեն կարող նրա կողքին լինել, գրում է «Հրապարակը»։
«ՔՊ-ի ժանդարմների խումբն էլ նստել է Փաշինյանի ականջին, թե քո հրահանգը չկատարողներին պետք է պատժել, և հիմա ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու մարդկային որակները կորցրած առաջնորդը` ում է sms ուղարկելու»,-նշված է հրապարակման մեջ։
Պարբերականը հիշեցնում է, որ ՔՊ վերնախավից ոչ մեկը չէր մասնակցել հոգեհանգստին: Գնացել էին միայն Անդրանիկ Քոչարյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Խաչատրյանը, Բաբկեն Թունյանը, Հակոբ Ասլանյանն ու նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Հավելենք՝ Հովիկ Աղազարյանի կինը մահացել է դեկտեմբերի 20-ի գիշերը։