Գառնի գյուղում տուն է այրվել. կա մեկ զոհ

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Գառնի գյուղում տուն է այրվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հրդեհի մասին ահազանգը ստացվել է այսօր` ժամը 10:59-ին:
Գառնի գյուղում տուն է այրվել
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երեք կամավոր:
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկում (մոտ 20 քմ): Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 12:25-ին: Այրվել է նաև տան գույքով: