AZAL-ը հայտնել է ինքնաթիռի կործանման նախնական պատճառը

Կործանումից անմիջապես հետո հայտարարվեց, որ նախնական վարկածով` պատճառը թռչունների երամի հետ բախումն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. AZAL ավիաընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ Ակտաուի մոտ օդանավը կործանվել է «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտության» հետևանքով։ Այս մասին հայտարարել է Azerbaijan Airlines-ը:
Ավելի վաղ Ռոսավիացիան հաստատել էր, որ ուկրաինական մարտական անօդաչուների հարձակման պատճառով Գրոզնիում, ուր ուղևորվում էր կործանված Embraer 190-ը, «շատ բարդ» իրավիճակ է եղել:
Ընդ որում, Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալությունը դադարեցրել է բոլոր ավիաընկերությունների թռիչքները Բաքվից դեպի 10 ռուսաստանյան քաղաքներ:
Հիշեցնենք` «Azerbaijan Airlines» ավիաընկերության Բաքու–Գրոզնի չվերթի ինքնաթիռը դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել է Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում: Ըստ Ռոսավիացիայի՝ ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, և օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել Ակտաուի օդանավակայանում։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ կործանման հետևանքով ողջ են մնացել 29–ը։ ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ ողջ է մնացել ՌԴ 9 քաղաքացի։ Ըստ ցուցակների` ինքնաթիռում եղել է 16 ռուսաստանցի։
«AZAL» ավիաընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ օդանավը կործանվել է ֆիզիկական և տեխնիկական արտաքին միջամտության հետևանքով: Մինչ այդ Ռոսավիացիան հաստատել էր, որ Գրոզնիում ուկրաինական անօդաչուների հարձակման պատճառով շատ բարդ իրավիճակ է եղել:
«2 գմփոց լսեցինք». կործանված ադրբեջանական ինքնաթիռի ուղևորը մանրամասներ է պատմել