ԱՄՆ-ն մեծ քանակի անօդաչուների և գերձայնային հրթիռների կարիք ունի. Իլոն Մասկ

Իլոն Մասկ
Մայիսին Մասկը հայտարարել էր, որ ապագա պատերազմներում միայն անօդաչուներ պետք է մասնակցեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ Միացյալ Նահանգներին մեծ թվով հեռահար անօդաչուներ և գերձայնային հրթիռներ են անհրաժեշտ, քանի որ դրանք շատ արագ են սպառվելու «անօդաչուների պատերազմում»։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Ամերիկային անհրաժեշտ են մեծ թվով հեռահար անօդաչուներ (օդային, վերջրյա և ստորջրյա) և գերձայնային հրթիռներ։ Այն ամենը, ինչ կառավարվում է մարդու կողմից, շատ արագ «կզոհվի» անօդաչուների պատերազմում», - գրել է Մասկը X սոցցանցում:
Մայիսին Մասկը հայտարարել էր, որ ապագա պատերազմներում միայն անօդաչուներ պետք է մասնակցեն: X սոցցանցում նա նաև մեկնաբանել է իր ավելի վաղ հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ ապագայի պատերազմներում հաղթող են լինելու լավագույն անօդաչուներն ունեցող երկրները։