Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ

ԱՊՀ երկրների ղեկավարներն ամբողջ օրն անցկացրել են միասին. դա էր ոչ պաշտոնական գագաթնաժողովի խնդիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. ԱՊՀ երկրների ղեկավարները ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 25-ի ամբողջ օրը միասին են անցկացրել՝ նրանք շփվել են ավելի քան 9 ժամ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի» հաղորդմանը տված հարցազրույցում։
«Նախագահներն ամբողջ օրն անցկացրել են միասին, նրանք շփվել են. հենց դա էր ոչ պաշտոնական գագաթնաժողովի խնդիրը», - ասել է Պեսկովը:
ԱՊՀ առաջնորդների շփման տևողությունը ճշտող հարցին Պեսկովը պատասխանել է, որ առաջնորդները շփվել են ավելի քան 9 ժամ:
ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումն ավանդաբար տեղի է ունենում ամեն տարի դեկտեմբերի վերջին` Սանկտ Պետերբուրգում: Այս տարի հերթական գագաթնաժողովը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին՝ Լենինգրադի մարզի «Իգորա» լեռնադահուկային առողջարանային համալիրում: