ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

Եփրեմ Ալեքսանյանը
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Պողոսյանը կթողնի պաշտոնը՝ երկարամյա կենսաթոշակի անցնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ է նշանակվել գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը։ Դեկտեմբերի 25-ին ստորագրված հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Մինչ այդ նախագահի մեկ այլ հրամանագրով թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից ազատվել էր Արամ Պողոսյանը։
Ավելի վաղ գրել էինք, որ Պողոսյանն իր ցանկությամբ է թողնում զբաղեցրած պաշտոնը՝ երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու համար։
Արամ Պողոսյանը ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ էր նշանակվել 2022 թվականի փետրվարին։