ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Պետբյուջեից 9 մլն 333 հազար դրամ է հատկացվել ԱԺ–ի բակում կազմակերպված տոնական միջոցառման համար։ «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին տեղեկացել է պաշտոնական աղբյուրներից։
«Դեկտեմբերի 25-ին մի քանի ժամով բացվել էին Ազգային ժողովի այգու դռները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ազգային ժողովից, Ամանորին ընդառաջ երեխաներին սպասվելու էր մյուզիքլ-ներկայացում, նվերներ, հեքիաթային շոու, որի ընթացքում հյուր պետք է գային Ձմեռ պապն ու էլֆերը։ Սակայն դատելով լուսանկարներից, որոնք ԱԺ-ն է տարածել, պարզ է դառնում, որ ամանորյա հրաշքը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար»,– գրում է թերթը։
Տոնական միջոցառմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Բաբայանը, Սոնա Ղազարյանը և ԱԺ այլ աշխատակիցեր իրենց երեխաների հետ։