Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ նիստին․ Պեսկով

Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետը կորոնավիրուսի դրական թեստի պատճառով երեկ չկարողացավ մասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այսօր լինելու է ԵԱՏՄ գագաթնաժողով, շատ կարևոր միջոցառում։ Առաջնորդները կրկին կհավաքվեն Իգորում (Լենինգրադի մարզի բնակավայր. խմբ.), նախ տեղի կունենա նեղ կազմով, ապա ընդլայնված կազմով նիստ: Նեղ կազմով նիստից մամուլի համար բաց կլինի նախագահ (Վլադիմիր) Պուտինի բացման խոսքը, ապա Հայաստանի վարչապետ Փաշինյանի խոսքը. նա կմասնակցի տեսակապով»,-ասել Է Պեսկովը լրագրողներին:
Հիշեցնենք` Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։
Երեկ նա հայտնեց, որ դրական թեստի պատճառով չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին որոշումը կկայացնի օրվա ընթացքում։ Ավելի ուշ նա սոցցանցում գրեց, որ կրկին թեստ է հանձնել, և պատասխանը դրական է եղել։