Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ փայտ է կոտրել

Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ փայտ է կոտրել
Բելառուսի առաջնորդը սիրում է ցուցադրել փայտ կոտրելու հմտությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն աշխատանքային այցով գտնվում է Լենինգրադի մարզում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ փայտ է կոտրել: Նրա լուսանկարը հրապարակել է իշխանական «Пул первого» տելեգրամյան ալիքը։
«Աշխատանքային առաջին առավոտը։ Իսկ դուք ինչպե՞ս եք մարզվում կարևոր բանակցություններից առաջ»,- գրված է լուսանկարին կից։
Լուկաշենկոն դեկտեմբերի 25-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Բելառուսի առաջնորդը սիրում է փայտ կտրել։ Նոյեմբերի սկզբին նա նույնիսկ փայտ կտրելու վարպետության դաս անցկացրեց և ներկայացրեց հայրենական արտադրության կացինը։
Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ նիստին․ Պեսկով