Իսրայելի բանակը հարվածել է Սանայի միջազգային օդանավակայանին և Եմենում գտնվող օբյեկտներին

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել նաև Հոդեյդա, Սալիֆ և Ռաս Կանատիբ նավահանգիստների ռազմական ենթակառուցվածքներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարձակում է ձեռնարկել Սանայի միջազգային օդանավակայանի և Եմենում շիա «Անսար Ալլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքի մի շարք օբյեկտների վրա: Այս մասին ասվում է իսրայելական բանակի տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Գազայից զորքերի դուրսբերման և հրադադարի համար Իսրայելը նոր պայմաններ է առաջադրել. ՀԱՄԱՍ
Այսօր ավելի վաղ տեղական իշխանությունների աղբյուրը հայտնել էր, որ իսրայելական կործանիչները 6 ավիահարված են հասցրել Եմենի շիաների «Անսար Ալլահ» շարժման կողմից վերահսկվող մայրաքաղաք Սանայի ուղղությամբ, արդյունքում զգալիորեն տուժել է օդանավակայանը: Աղբյուրի տվյալներով՝ իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նահանգի և Սանայի հարավում գտնվող էլեկտրակայանի ուղղությամբ:
«Թիրախների թվում, որոնց հարվածներ է հասցրել ՑԱԽԱԼ-ը, ռազմական ենթակառուցվածքն է, որն օգտագործում է հութիների ռեժիմն ինչպես Սանայի միջազգային օդանավակայանում, այնպես էլ Հեզյազ և Ռաս Կանատիբ էլեկտրակայաններում»,-ասվում է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ:
Բանակի տվյալներով՝ ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել նաև Եմենի արևմտյան ափի Հոդեյդա, Սալիֆ և Ռաս Կանատիբ նավահանգիստներում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին:
Նեթանյահուն հրամայել է հարձակվել հութիների ռազմավարական օբյեկտների վրա