Հայտնի է Իրանի նախագահի` Մոսկվա այցի ամսաթիվը

Մասուդ Փեզեշքիան
Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ այցի ընթացքում երկու երկրների համագործակցության մասին պայմանագիր կստորագրվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 2025 թ–ի հունվարի 17-ին կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Այդ այցի ընթացքում Փեզեշքիանը և Պուտինը երկու երկրների համագործակցության մասին պայմանագիր կստորագրեն»,-դիվանագետի խոսքը մեջբերում է դեսպանատան Telegram-ալիքը:
Ավելի վաղ Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցրել էին երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում, սակայն երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Թուրքմենստանում կայացած զրույցի ընթացքում պայմանավորվել են, որ փաստաթուղթը կստորագրվի Իրանի նախագահի՝ ՌԴ կատարած առանձին այցի ժամանակ:
Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը