«Գազպրոմբանկի» դեմ պատժամիջոցները խանգարել են Կարմիր խաչին ՌԴ-ի կամավոր վճարումներին. ԱԳՆ

ԿԽՄԿ-ի բյուջե կամավոր վճարումները ռուսական կողմը տարեկան կտրվածքով կատարել է 2018 թվականից սկսած։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Նոյեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից «Գազպրոմբանկի» նկատմամբ միակողմանի պատժամիջոցների արդյունքում մի շարք միջազգային կազմակերպությունների բյուջեներ վճարումներ իրականացնելը Ռուսաստանի համար դարձել է խնդրահարույց: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Հերթական օրինակը, թե ինչպես են նման ապօրինի սահմանափակումները վնաս հասցնում ոչ միայն և ոչ այնքան մեր երկրին, դա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե ռուսական կամավոր ներդրման միջոցների փոխանցման խափանումն էր։ Ռուսաստանն արդեն երկար տարիներ մասնակցում է ԿԽՄԿ-ի առանցքային ծրագրերի ֆինանսավորմանը։ Մեր երկիրը բազմիցս միանվագ ներդրումներ է կատարել կոմիտեի բյուջեին, այդ թվում՝ Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի և Դոնբասի կարիքավոր բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով», - ասվում է հայտարարության մեջ։
ԿԽՄԿ-ին բյուջե կամավոր վճարումները իրականացվել են 2018 թվականից՝ տարեկան կտրվածքով։ Առաջին անգամ նման վճարումը խափանվել է 2022 թվականին՝ ԵՄ-ի և Շվեյցարիայի կողմից Ռուսաստանի դեմ ձեռնարկված անօրինական պատժամիջոցների արդյունքում։ Նման քաղաքականությունն ի վերջո վնասում է միջազգային մարդասիրական համագործակցության մի շարք ինստիտուտների, առաջին հերթին՝ ԿԽՄԿ գործունեությանը։
Երկու դեպքում՝ ինչպես 2022 թվականին, այնպես էլ հիմա, ռուսաստանյան միջոցները պետք է ուղղվեին Սիրիայի բնակչության կարիքների ապահովմանը։
«Իրավիճակ է փոխվել»․ Գուտերեշը՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները հանելու հնարավորության մասին
Այդ ուղղություններով աշխատանքն առանց այդ էլ երկար տարիներ զգալիորեն բարդացել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից Դամասկոսի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով։
Հերթական պատժամիջոցները, այժմ արդեն «Գազպրոմբանկի» դեմ, միայն կխորացնեն այս իրավիճակը։