Ակտաուի մոտ ավիաաղետի զոհ դարձած 10 անձանց մարմինները նույնականացվել են

Ինքնաթիռի կործանման վայրում
Ադրբեջանական «AZAL» ավիաընկերության «Embraer 190» ուղևորատար ինքնաթիռը դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ ավիաաղետի հետևանքով մահացած 10 անձանց մարմինները նույնականացվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի Մանգիստաուի մարզի արտակարգ իրավիճակների դեպարտամենտին։
«Այս պահին 10 դիակները նույնականացված են։ 4-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, 3-ը` Ռուսաստանի, 3-ը` Ղազախստանի», - հայտնել են գերատեսչությունից։
Հիշեցնենք` ադրբեջանական «AZAL» ավիաընկերության «Embraer 190» ուղևորատար ինքնաթիռը, որը Բաքվից մեկնել էր Գրոզնի, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում։
Վերջին տվյալներով՝ ինքնաթիռում 69 մարդ է եղել, որոնց մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիներ են։ Օդանավում եղել են նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներ։ Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ ողջ է մնացել 32 մարդ։
Քանի դեռ հետաքննությունն է ընթանում, ավիաընկերությունը չեղարկել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա ուղղություններով բոլոր չվերթերը։
Հայտնաբերվել է Ակտաուում կործանված ինքնաթիռի սև արկղը. հայտնի է 38 մարդու մահվան մասին