ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Կուրսկի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից Կուրսկի մարզի Լգով քաղաքի գնդակոծության հետևանքով կա չորս զոհ և հինգ տուժած։
«Նախնական տեղեկություններով՝ Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից խաղաղ Լգով քաղաքի բարբարոսական գնդակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում»,- գրել է Խինշտեյնը Telegram-ի իր ալիքում։
Նրա տեղեկություններով՝ լրջորեն վնասվել է հինգհարկանի բնակելի շենքը, երկու մեկհարկանի բնակելի շենք, ինչպես նաև մեկհարկանի գեղեցկության սրահ։ Պայթյունի ալիքը կոտրել է հարևան մասնավոր բնակելի տների ապակիները և վնասել առնվազն 12 ավտոմեքենա։
Հարվածի հետևանքով փլուզվել է նաև գազատարի մի փոքր հատված, հավելել է մարզպետը։
Լգովում օպերատիվ շտաբ է տեղակայվել, կազմակերպվել է վնասված տների բնակիչների տարհանում, նրանց ապահովել են անհրաժեշտ ամեն ինչով, նշել է նա։
Օգոստոսի 10-ից Ուկրաինային սահմանակից ՌԴ Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է գործում։